Ռոբ Քարդաշյանը դստեր տարեդարձի առիթով հեքիաթային երեկո է կազմակերպել

15:12   15 նոյեմբերի, 2018

Ռոբ Քարդաշյանը դստեր տարեդարձի առիթով հեքիաթային երեկո է կազմակերպել:

Դրիմ Ռենեն նոյեմբերի 10-ին է դարձել երկու տարեկան, սակայն Քարդաշյան-Ջեններ գերդաստանը միայն հիմա է որոշել այս մասին հայտնել:

Քիմ Քարդաշյանի եղբայրը դստեր համար տոնական երեկո է կազմակերպել հեքիաթի թեմաներով:

Զարմուհուն շնորհավորելու է եկել Քլոեն

Սա Քորթնիի որդին է՝ Մեյսոնը

Սա տորթն է, որն ուտում են

Ի դեպ, հիշեցնենք, որ Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան համաձայնության են եկել երեխայի խնամակալության հարցում: Քիմի եղբայրն ու պարուհին որոշել են իրենց կյանքը չբարդացնել: Եվ իսկապես՝ ինչու շարունակ փաստաբաններին վճարեն, եթե հնարավոր է ամեն ինչի շուրջ ինքնուրույն արագ պայմանավորվել:

Ռոբ Քարդաշյանն ու Բլեք Չայնան՝ պայմանավորվել են նրան հետեւել եւ խնամել 50x50 գրաֆիկով: Դուստրը 4 օր կանցկացնի ծնողներից մեկի հետ, ասենք՝ Ռոբի, 3 օր՝ մյուսի (Չայնայի): Մեկ շաբաթ հետո գրաֆիկը փոխվում է, մյուս ծնողը (արդեն Չայնան) դստերը 4 օր է պահում, իսկ Ռոբը՝ 3:

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE