Ալսուն իր համերգին կատարել է Գարիկ Մարտիրոսյանի եւ Ալեքսեյ Չումակովի երգը

14:05   15 նոյեմբերի, 2018

Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Ալսուի համերգը, եւ ինչպես մեզ արդեն հասցրել է հայտնել Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ինքն՝ ամուսնու հետ նույնպես ներկա է եղել երգչուհու ելույթին:

Մի փոքր ավելի ուշ Ժաննա Լեւինան իր միկրոբլոգում հրապարակել է նաեւ երգը, որի երաժշտությունը գրել է Գարիկը, իսկ խոսքը՝ Ալեքսեյ Չումակովը:

View this post on Instagram

A post shared by Janna Levina (@jannalevina_martirosyan) on

«Երեկ Ալսուի համերգին հանդիսատեսին սպասում էին ոչ միայն բոլորի կողմից արդեն սիրված երգերը, այլ նաեւ հաճելի անակնկալներ՝ Գարիկ Մարտիրոսյանի եւ Ալեքսեյ Չումակովի երգի պրեմիերան, Ալսուի տաղանդավոր դուստրերի՝ Սաֆինայի եւ Միկելայի կատարմամբ երգը, Ալսուի հորը նվիրված թաթարերեն երգը եւ կոմպոզիցիան: Համերգն անչափ անկեղծ էր, գեղեցիկ, մեղեդային, կախարդական եւ մի շնչով անցավ!!!!!!»,- իր միկրոբլոգում գրել է Ժաննան:

Հիշեցնենք, որ հանգստյան օրերին «Երեկոյան Ուրգանտը» շոուի ժամանակ Իվան Ուրգանտի հյուրն էին Գարիկ Մարտիրոսյանը եւ Ժաննա Լեւինան: Աստղային զույգը եկել էր պատմելու Գարիկ Մարտիրոսյանի նոր՝ «Երգիծաբանի կնոջ օրագիրը» գրքի մասին, որի հասույթն, ի դեպ, կփոխանցվի Կոնստանտին Խաբենսկու ծանր հիվանդություններով երեխաների օգնության հիմնադրամին:



© NEWS.am STYLE