«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի գեղեցիկ դիմահարդարումն ու «նուրբ» սելֆին

16:29   15 նոյեմբերի, 2018

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Իր հերթական look-ը Լիլին ներկայացրել է Facebook-ում հրապարակված նոր սելֆիի տեսքով: Գեղեցկուհին նախընտրել է բավականին նուրբ դիմահարդարում՝ այն համատեղելով վարսերի գեղեցիկ ալիքների հետ:



© NEWS.am STYLE