Դիանա Մալենկոյի բնական գեղեցկությունը

17:31   15 նոյեմբերի, 2018

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Դիանա Մալենկոյին հեռուստաէկրաններին կարելի է տեսնել ցանկացած կերպարով: Նա այն հեռուստադեմքերից է, որը երբեք չի վախեցել արտաքին տեսքի փորձարկումներից: Դիանան նաեւ այն համարձակ հայտնիներից է, որը պարբերաբար կիսվում է այնպիսի լուսանկարներով, որոնցում երեւում է նրա բնական տեսքը՝ առանց դիմահարդարման:

Instagram-ի Story բաժնում Մալենկոն հերթական լուսանկարն է տեղադրել, որտեղ կրկին չի կրում make up: Դիանան լուսանկարի մակագրությունում նաեւ տեղեկացրել է, որ պատրաստվում է նոր ֆոտոշարք իրականացնել:



© NEWS.am STYLE