Էմմա Սթոունը՝ էկրան բարձրացած իր առաջին մերկ տեսարանի մասին

19:19   15 նոյեմբերի, 2018

Էմմա Սթոունը, Օլիվիա Քոլմանն ու Ռեյչալ Վայսը THR-ի նոր եթերաշրջանի հերոսներն են դարձել։ Դերասանուհիները զարդարել են ոչ միայն հրատարակչության շապիկը, այլ նաեւ հարցազրույց են տվել, որից արժե հատուկ ուշադրություն դարձնել Էմմա Սթոունի անկեղծությանը։ Նա որոշել է հիշել իր առաջին մերկ տեսարանի մասին, որը հայտնվել է էկրաններին։

30-ամյա դերասանուհին Օլիվիայի եւ Ռեյչալի հետ նկարահանվել է ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել Նյու Յորքում, Լոնդոնում եւ Փարիզում։

Սթոունը անկեղծացել է՝ պատմելով, թե ինչպես է առաջին անգամ համարձակվել ցուցադրել մերկ կուրծքը։

«Մենք Ռեյչալի հետ մի տեսարան էին նկարում եւ իմ կուրծքը փակված էր սավանով։ Մենք արդեն մի քանի անգամ նկրահանեցինք եւ այստեղ ես ասացի․ « Իսկ կարելի՞ է ես մերկ լինեմ։ Ես մտածում եմ դա Ռեյչալին թույլ կտա իր հայացքն ուղղել ինչ-որ բանի վրա, ոչ թե պարզապես նայել սավանով փաթաթված աղջկա»։ Օլիվիան միանգամից սկսեց ինձ մտափոխվել, իսկ Յորգոսը հարցրեց․ «Դու վստա՞հ ես, որ ցանկանում ես դա անել»։ Եվ ես ասացի․ «Այո, միանշանակ։ Դա իմ առաջին ընտրությունն էր», - պատմել է դերասանուհին։  

Ֆիլմում Սթոունը կերտել է սպասուհի Էգիբեյի կերպարը, ով հայտնվում է անգլիացի թագուհի Աննայի պալատում եւ շուտով հնարավորություն է ստանում դառնալ նրա լավագույն օգնականը։



© NEWS.am STYLE