«Թրամփի հետ հանդիպումից հետո ստիպված էի վերադաստիարակել Քանյե Ուեսթին»․ Քիմ Քարդաշյան

20:22   15 նոյեմբերի, 2018

Քիմ Քարդաշյանը, ինչպես արդեն գրել էինք Լոս Անջելեսում մասնակցել է Variety Criminal Justice Reform Summit գագաթնաժողովին։ Այն կազմակերպել էր Variety հայտնի հրատարակչությունը։

The Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը սկսել է համագործակցել Cut50-ի հետ։ Սա բապտիստական կազմակերպություն է, որը բանտարկյալներով է զբաղվում ԱՄՆ բոլոր 50 նահանգներում: Կազմակերպությունն աշխատում է Ջարեդ Քուշների հետ եւ հույս ունի Սպիտակ տան ուշադրությունը գրավել բանտերի խնդրի վրա ու պնդել երկրում բանտային լուրջ բարեփոխումների անցկացումը:

Իր ելույթի ժամանակ Քիմը չկարողացավ չխոսել Քանյե Ուեսթի մասին, ով հայտնի է ԱՄՆ ներկա նախագահ՝ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, չնայած վերջերս ռեփերը հայտարարել է, որ այլեւս չի հետաքրքրվում քաղաքականությամբ։ Քիմը որոշել է հիշել Քանյեի եւ Թրամփի հանդիպումը, որը տեղի է ունեցել մեկ ամիս առաջ։

Ես տեսնում եմ, որ Քանյեին չեն հասկանում, նա բարդ կերպով է բացատրում եւ, ընդհանրապես, նա վատ զրուցակից է։ Երբ մենք զրուցում ենք քաղաքականության մասին մեր տեսակետները համընկնում են։ Ընդհանրապես նա ապաքաղաքակացված է։ Նրան պարզապես դուր է գալիս Թրամփի անձը, սակայն նա չի խորանում քաղաքականության մեջ։ Այնպես, որ ես ստիպված էի մի փոքր դաստիարակել նրան։ Սակայն ես ցանկանում եմ, որ բոլորն իմանան, որ ես կարող եմ հանգիստ ապրել մի մարդու հետ, որն ուրիշ կարծիք ունի», - հայտարարել է հայուհին։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty, REX, Shuttesrtock

 



© NEWS.am STYLE