«Հեռու մնացեք մեր ընտանիքից»․ Վալերի Մելաձեն Ալբինա Ջանաբաեւային քննադատողներին

22:13   15 նոյեմբերի, 2018

Վալերի Մելաձեին զայրացրել են կնոջ՝ Ալբինա Ջանաբաեւայի հետեւորդները, ով երեկ իր Instagram-ում սեւ-սպիտակ լուսանկար էր հրապարակել։

«Տարօրինակ է։ Մարդը բորբոքվում է օտարների չարությունից, քանզի չի կարողանում հեռու պահել այն, բայց չի պայքարում իր սեփական չարության դեմ, սակայն դա իր տիրապետության տակ է», - Մարկ Ավրելի։

Օգտատերերը բաժանվել են երկու ճամբարի, մի մասը հերթական անգամ մեղադրանքների տարափ է թափել նրա գլխին՝ մեղադրելով, որ նա Մելաձեին տարել է ընտանիքից, իսկ մյուսները՝ սկսել են պաշտպանել երգչուհուն։

Սակայն նրանցից ամենազգացմունքայինը նրա ամուսինն էր՝ 53-ամյա երգիչը։

«Ինչու՞ եք անհանգստանում իմ երեխաների մասին։ Ես Ալբինային սիրահարվել են երկար տարիներ առաջ եւ ամեն ինչ աչել են, որ նա սիրեր ինձ։ Մենք արդեն ավելի քան 15 տարի միասին ենք։ Իմ դուստրերը զրկվված չեն իր սիրուց։ Ես պաշտում եմ նրանց եւ հոգ եմ տանում նրանց մասին, ինչպես իմ ամենահարազատ մարդկանց մասին։ Մենք Ալբինայի հետ երկու որդի ունենք, որոնցով ես շատ եմ հպարտանում։ Հեռու մնացեք մեր ընտանիքից եւ մտածեք ձեր հարազատների մասին։ Ժամանակն է, որ բոլորը հանգստանան», - գրել է նա։



© NEWS.am STYLE