Ինչպիսի՞ն էր Սոֆի Մխեյանը 6 տարի առաջ. երգչուհին արխիվային լուսանկար է հրապարակել

18:04   15 նոյեմբերի, 2018

Կան մարդիկ, որոնք, նույնիսկ, մեկ տարի անց արտաքին ակնհայտ փոփոխություն են ունենում, եւ հակառակը՝ որոշ մարդկանց տարիները չեն կարողանում փոխել: Երգչուհի Սոֆի Մխեյանը, կարծես թե, երկրորդ շարքին է պատկանում:

Սոֆին Instagram-ի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել է 6 տարի առաջ՝ լուսանկարիչ Դամիան Հովհաննիսյանի կողմից:

Երգչուհու ընկերները եւս նկատել են, որ Սոֆին տարիների ընթացքում շատ չի փոխվել: Նրա կոլեգա Էմմա Ասատրյանը մեկնաբանությունների բաժնում հումորային գրառում է արել. «Սոֆ, սառնարանո՞ւմ ես քնում գիշերները»,-կատակել է նա:



© NEWS.am STYLE