Ժաննա Բուտուլյանը հմայիչ կերպարում

19:42   15 նոյեմբերի, 2018

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով օրվա մեծ մասն անցկացնում է նկարահանման հրապարակում կամ էլ՝ երեկոներ վարելով: Այդ պատճառով էլ դերասանուհին հաճախ է ստիպված լինում ներկայանալ նոր կերպարներով եւ վառ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Այժմ սերիալում հանդես եկող դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել է իր գեղեցիկ դիմահարդարումը։ Ժաննան իր հրապարակած լուսանկարում ցուցադրել է դեմքը, նա վառ դիմահարդարմամբ է, կրում է սեւ վերնազգեստ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  դերասանուհին իր  Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում կրկին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Ժաննան իր հրապարակած լուսանկարում նստած էր, իսկ հայացքն ուղղված էր դեպի վեր։ Նա վառ դիմահարդարմամբ ընգծել էր գեղեցիկ դիմագծերը, իսկ հագին կրում էր ամբողջությամբ սեւ հանդերձանք։ Սակայն, հրապուրիչ հայուհին իր հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE