Փի Դեդիի երեք երեխաների մայր մոդել Քիմ Փորթերին մահացած են գտել

10:05   16 նոյեմբերի, 2018

Փի Դեդիի երեք երեխաների մայր մոդել Քիմ Փորթերին մահացած են գտել, հայտնում է TMZ-ն: Մահվան պատճառ է հայտարարվել սրտի կանգը: Փորթերը 47 տարեկան էր:

Քիմ Փորթերը ռեփերի հետ 13 տարվա հարաբերությունների ընթացքում երաժշտից ունեցել է երեք երեխա:

Քիմին մահացած են գտել Լոս Անջելեսի իր տանը:

Հնարավոր է՝ մոդելը մահացել է սրտի անբավարարությունից, սակայն, ըստ լուրերի, նրա մահվան պատճառը կարող էր լինել գերդոզավորումը, չնայած տեղեկություններ չկան, որ նա ինչ-որ դեղամիջոցներ է օգտագործել: Աղբյուրները հայտնում են, որ Քիմը վաղ է քնել, քանի որ իրեն վատ է զգացել (Փորթերը թոքաբորբից հետո նոր-նոր էր առողջացել), իսկ առավոտյան նրան արդեն մահացած են գտել:



© NEWS.am STYLE