Գարիկ Մարտիրոսյանը Գարիկ Խարլամովի հազվագյուտ լուսանկար է ցուցադրել

15:30   16 նոյեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանը ցուցադրել է Գարիկ Խարլամովի հազվագյուտ լուսանկար։ Մարտիրոսյանն իր Instagram-ում հրապարակել է Comedy club-ի ռեզիդենտի լուսանկարը, որը մեկնաբանել է հետեւյալ կերպ․

«Հազվագյուտ լուսանկար։ Դամբարան։ 1984 թվական։ Էդուարդ Սուրովին զարմացած նայում է Իլյիչին, որը ճանաչել Էդուարդին եւ երեսը թեքել է նրանից», - գրել է շոումենը։

Իսկ Մոսկվայում տեղի է ունեցել Ալսուի համերգը եւ ինչպես մեզ արդեն հասցրել է տեղեկացնել Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, նա ամուսնու հետ նույնպես ներկա է եղել դրան։

Քիչ ավելի ուշ Ժաննան միկրոբլոգի իր էջում հրապարակել է նաեւ երգը, որի երաժշտությունը գրել է Գարիկը, իսկ խոսքերը՝ Ալեքսեյ Չումակովը:

«Երեկ Ալսուի համերգին հանդիսատեսին սպասում էին ոչ միայն բոլորի կողմից արդեն սիրված երգերը, այլ նաեւ հաճելի անակնկալներ՝ Գարիկ Մարտիրոսյանի եւ Ալեքսեյ Չումակովի երգի պրեմիերան, Ալսուի տաղանդավոր դուստրերի՝ Սաֆինայի եւ Միկելայի կատարմամբ երգը, Ալսուի հորը նվիրված թաթարերեն երգը եւ կոմպոզիցիան: Համերգն անչափ անկեղծ էր, գեղեցիկ, մեղեդային, կախարդական եւ մի շնչով անցավ!!!!!!»,- իր միկրոբլոգում գրել է Ժաննան:



© NEWS.am STYLE