Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ երգչուհի Զառայի հետ

17:13   16 նոյեմբերի, 2018

Մոսկվայում օրերս տեղի է ունեցել Ալսուի համերգը եւ ինչպես մեզ արդեն հասցրել է տեղեկացնել Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, նա ամուսնու հետ նույնպես ներկա է եղել դրան։

Ժաննան միկրոբլոգի իր էջում հրապարակել է նաեւ երգը, որի երաժշտությունը գրել է Գարիկը, իսկ խոսքերը՝ Ալեքսեյ Չումակովը:

Իսկ ավելի ուշ նա միկրոբլոգի իր հետեւորդներին ուրախացրել էլուսանկարով, որում նա երգչուհի Զառայի հետ է։

«Երկու նորություն ունեմ, մեկը լավ, մյուսը՝ վատ։ Լավ նորությունը։ Բախտս բերել է, Կրեմլյան դահլիճում կա 6000 տեղ, եթե լիներ 6001, ապա հանդերձանքիս համար կտորը չէր բավականացնի։

Վատը․ Բախտս չի բերել, հանդիսատեսից մեկը, ով ցանկանում էր հարմարավետ տեղավորվել իր տեղում, նստեց ինձ վրա։ Շնորհակալություն Զառային, որ օգնեց ինձ եւ համոզեց փքված զգեստով կնոջը, որպեսզի նա նստի իր տեղում», - մակագրել է լուսանկարը Ժաննան։



© NEWS.am STYLE