Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր վեց կիսամերկ ընկերուհիներին

13:10   16 նոյեմբերի, 2018

Դեն Բիլզերյանը հաց չուտի, ընկերուհիներին ցուցադրի։ Նրանք բավականին շատ են։ Իսկ մեզ այս եղանակին միայն դա էր պակասում՝ տեսնել, թե ինչպես է իր ծաղկուն շրջանում գտնվող տղամարդը ժամանակ անցկացնում գեղեցկուհիների հետ ))))

Իր Instagram-ում միլիոնատերը «աշխատանքային» լուսանկար է հրապարակել։

«Պատրաստվում եմ աշխատել», - մեկնաբանել է իր լուսանկարը Բիլզերյանը։

Ավելի վաղ «Պոկերի արքա» եւ Ignite ընկերության հիմնադիրը ցուցադրել էր իր նոր ընկերուհուն։

«Վեգասում կատուներիս հետ», - մակագրել է լուսանկարը Դենը։

Հիացմունք արտահայտած երկրպագուների մեկնաբանություններին Բիլզերյանը չի պատասխանել, մինչ հետեւորդներից մեկը գրել է, որ կատուն աղջիկներից լավն է։ Ինչին Դենը հակիրճ եւ պարզ պատասխան է տվել՝ ուղարկելով նրան գրողի ծոցը։

 



© NEWS.am STYLE