Արմինկան ցուցադրել է իր շքեղ ավտոմեքենան

11:34   16 նոյեմբերի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա միկրոբլոգի իր հետեւորդներին ցույց է տվել իր շքեղ ավտոմեքենան, ինչպես նաեւ, թե ինչպիսի խնդիրների առջեւ է կանգնում մեքենայի հետ կապված՝ ԱՄՆ-ում)))) Լուսանկարում Արմինկան կրում է սպիտակ, սպորտային հագուստ, իսկ նրա կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։

Լուսանկարին կից ոճային հայուհին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Է, բա սա կյանք ա՞»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ոճային երգչուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում Արմինկան ներկայացել էր  շքեղ, երեկոյան, ոսկեփայլ զգեստով։ Երգչուհին իր հրապարակմանը կից երգչուհին հարցում էր անցկացրել․ «Սոց-հարցում՝ #Instagram թե՞ #Facebookում»։

 

 



© NEWS.am STYLE