Քայլի Ջենները՝ դասական ոճում

20:35   16 նոյեմբերի, 2018

Քայլի Ջենները մեկ անգամ չէ հայտարարել, որ նրա համար ոճի օրինակ է իր ավագ քույրը՝ Քիմ Քարդաշյանը։

Ինչպես Քիմը, այնպես էլ Քայլին զանազան ոճեր է փորձում, ոչ թե կերպարանք է ընդունվում միայն բիկինիով եւ մինի կիսաշրջազգեստով։

Ռեալիթի շոուի աստղի Instagram-ը համալրվել է նոր լուսանկարներով, որտեղ 21-ամյա Քայլին ներկայացել է սպիտակ անսամբլով, հատկապես տպավորիչ է հանդերձանքի վերեւի հատվածը, որը ծածկում է աղջկա մերկ մարմինը։

Հիշեցնենք, որ Քայլի Ջեները հայտնվել է Elle China-ի շապիկին: Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը զարդարել է ամսագրի ձմեռային թողարկումը, որը վաճառքում կլինի ամսա վերջին:

Ռեալիթի շոուի 21-ամյա աստղը ավելի վաղ հայտնել էր, որ թողարկում է իր Kylie Cosmetics կոսմետիկայի Սուրբ ծծնդյան հավաքածուն:

«Իմ երրորդ ամենամյա տոնական հավաքածուն», – Instagram.-ում գրել է Քայլին:

Հիշեցնենք նաեւ, որ Քարդաշյան- Ջեներ ողջ տոհմը կաթոլիկ Սուրբ Ծննդին պատրաստում է տոնական սուրբ ծննդյան բացիկներ, որտեղ տարբեր տարիներին եւ տարբեր թեմաներով պատկերված են մեծ ընտանիքի անդամները: Բացի այդ տոհմը թողարկում է սեփական օրացույցները, որտեղ նույնպես, բնականաբար, լուսանկարված են  Քարդաշյան-Ջեներ քույրերը:

 



© NEWS.am STYLE