4000 դոլարանոց վերարկուով Քրիս Ջենները գնել է որդու՝ Ռոբ Քարդաշյանի գուլպաներ արտադրող ընկերությունը

13:33   17 նոյեմբերի, 2018

Քրիս Ջենները հանդիսանում է ոչ միայն Քորթնիի, Քիմի, Քլոեի, Ռոբ Քարդաշյանների եւ Քենդալ ու Քայլի Ջեններների մայրը։ Նա ընտանիքի ամենագլխավոր գործարարն է, որը սովորեցրել է երեխաներին ոչնչից գումար աշխատել։ Եվ եթե ընտանիքի կանանց մասի գործերը շատ լավ են առաջ ընթանում, ապա Ռոբ Քարդաշյանի վիճակը, որը օրերս նախկին ընկերուհու՝ Բլեք Չայնայի հետ համաձայնության է եկել երեխայի՝ Դրիմ Ռենեի խնամակալության հարցում,  շատ վատ են։

Ինչպես երեւում է, որպեսզի իրավիճակը փրկի, գործի է անցել Քրիս Ջենները, որը գնել է Ռոբի գուլպաներ արտադրող ընկերության կեսը գնել է, եւ ի դեպ, որդուն պատժելու համար առանց իր իմացության ոչ մի ֆինանսական որոշում նա չի կարող կատարել։

Որդուն տեսակցելուց ու թղթերը ստորագրելուց անմիջապես հետո ընտանիքի 63-ամյա մորը նկատել են Լոս Անջելեսի սուշի ռեստորաններից մեկում։

Նրան ուղեկցում էր Քորթնի Քարդաշյանի նախկին բոյֆրենդ՝ Սքոթ Դիսսիկը։

Քրիսը կրում էր Alexander McQueen  ապրանքանիշի 4000 դոլար արժողությամբ վերարկու։

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid

 



© NEWS.am STYLE