Մերիլ Սթրիփը, Քոլին Ֆերտը, Էմիլի Բլանթը Mary Poppins Returns ֆիլմի թրեյլերում

19:33   16 նոյեմբերի, 2018

Walt Disney Studios-ի Youtube-յան ալիքում հայտնվել է Mary Poppins Returns ֆիլմի նոր թրեյլերը։ Ֆիլմում նկարահանվել են Մերիլ Սթրիփը, Քոլին Ֆերտը, Էմիլի Բլանթը եւ այլ հոլիվուդյան աստղեր։

Մերիի դերը բաժին է հասել Էմիլի Բլանթին, իսկ ֆիլմի ռեժիսորը՝ Ռոբ Մարշալլն է։

Մյուզիքլը կվերաիմաստավորի Մերի Փոփինսի մասին պատմությունը․ հրաշագործ-դայակ, ով դաստիրակում է լոնդոնյան ընտանիքներից մեկի երեխաներին։ Նոր մյուզիքլում հանդիսատեսը կտեսնի, թե ինչ է տեղի ունենում այն բանից հետո, երբ երեխաները մեծանում են եւ Մերին լքում է Մայքլ Բենքսի ընտանիքը։ Կերպարը, ում կերտել է Էմիլի Բլանթը դժվար օահին կրկին կհայտնվի նրանց կյանքում եւ կօգնի լուծել խնդիրները։

 



© NEWS.am STYLE