Էմմիի եւ Նադեժդա Սարգսյանի արխիվային լուսանկարը

18:43   16 նոյեմբերի, 2018

Տաղանդավոր, երիտասարդ երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո տեղափոխվել եւ ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում, միկրոբլոգի իր էջում վերսկսել է իր ակտիվությունը։ Նա իր էջի հետեւորդներին, ինչպես նաեւ երկրպագուներին հրապարակումների միջոցով տեղեկացնում է աշխատանքային գործունեության, պատմում է երեխաների ժամանցի մասին, կիսվում՝ իր զգացմունքներով։

Էմմին այսօր իր  Instagram-ի story հավելվածում, որում ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, նոր լուսանկար է հրապարակել, որում նա իր մայրիկի՝ Նադեժդա Սարգսյանի հետ է։ Լուսանկարն արխիվային է։ Լուսնակարին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։

Ի դեպ, ավելի վաղ Էմմին իր  Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել էր շքեղ տեսքով։ Երգչուհին իր տեղադրած լուսանկարում վառ դիմահարդարմամբ էր, կրում էր խորը դեկոլտեով շքեղ հագուստ։



© NEWS.am STYLE