Շուշան Երիցյանի համարձակ կերպարը՝ խորը դեկոլտեով զգեստով

20:05   16 նոյեմբերի, 2018

Դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանը միկրոբլոգի իր էջում գրեթե ամեն օր հրապարակում է տեսանյութեր եւ լուսանկարներ, որոնք նկարագրում են նրա առօրյան ու ժամանցը։ «Միսս ԱՊՀ 2017» տիտղոսակիրը գիտի՝ ինչպես ուրախացնել իր հետեւորդներին:



Շուշան Երիցյանն իր Instagram-ի իր էջում նոր ֆոտոշարքից լուսանկարներ է տեղադրել, որոնցում հմայիչ հայուհին միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է ոճային, խորը դոկոլտեով, սեւ զգեստով, որի վրա կարմիր քարերով խաչ է պատկերված։ Լուսանկարին կից գեղեցկուհին ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․

«Մահանալիս երկու բաների համար կզղջանք․ քիչ սիրելու եւ քիչ ճամփորդելու համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Շուշանը  Instagram-ի իր էջի story հավելվածում նոր լուսանկար էր հրապարակել, որում ներկայացրել էր գայթակղիչ կերպով: Տեղադրված լուսանկարում մոդելը ներկայացել էր լողավազանից՝ նա լողազգեստով էր։



© NEWS.am STYLE