Նարեկ Գեւորգյանն իր կատարմամբ գերեց ռուսական «Գոլոսի» ժյուրիի անդամներին

23:05   16 նոյեմբերի, 2018

Ռուսական «Գոլոս» նախագծում շարունակվում է «կույր» լսումների փուլը։ Հենց նոր շքեղ ելույթով հանդես եկավ Նարեկ Գեւորգյանը՝ Կրասնոդարից։ Նա կատարեց Վալերի Մելաձեի «Ես չեմ կարող առանց քեզ» երգը, որը ներառված է Մելաձեի 2003թ․ «Նեգա» ալբոմում, որի բոլոր երգերի երաժշտության եւ բառերի հեղինակը Կոնստանտին Մելաձեն է։ Դեպի տաղանդավոր երիտասարդը շրջվեցին Մելաձեն, Շնուրը։ Նարեկն ընտրեց Կոնստանտին Մելաձեին, որը շատ գովեց երիտասարդին շքեղ կատարմասն համար։



© NEWS.am STYLE