«Հայրս գործարար-զբոսաշրջիկ է, մայրս՝ տնային տնտեսուհի»․ ռուսական «Գոլոսի» ժյուրիի անդամներին գերած Նարեկ Գեւորգյանն իր մասին

12:22   17 նոյեմբերի, 2018

Ռուսական «Գոլոս» նախագծում շարունակվում է «կույր» լսումների փուլը։ Երեկ հիանալի երգեց Նարեկ Գեւորգյանը՝ Կրասնոդարից։ Նա կատարեց Վալերի Մելաձեի «Ես չեմ կարող առանց քեզ» երգը, որը ներառված է Մելաձեի 2003թ․ «Նեգա» ալբոմում, որի բոլոր երգերի երաժշտության եւ բառերի հեղինակը Կոնստանտին Մելաձեն է։ Դեպի տաղանդավոր երիտասարդը շրջվեցին Մելաձեն, Շնուրը։ Նարեկն ընտրեց Կոնստանտին Մելաձեին, որը շատ գովեց երիտասարդին շքեղ կատարմասն համար։

Նարեկը պատմել է իր մասին։ Նա 28 տարեկան է, ծնվել է Հայաստանում, ապրել է Ուկրաինայում եւ այժմ ապրում է Կրասնոդարում։ «Հայրս գործարար-զբոսաշրջիկ է, մայրս՝ տնային տնտեսուհի։ Հայրս հաճախ է բացակայել, մեծ եղբայրս ինձ համար հոր պես է եղել, սահմանափակել է ազատությունս։ Մինչ երաժշտությամբ զբաղվելը ես ռեստորանում որպես  մենեջեր եմ աշխատել, նաեւ՝ շատ շինարարական կազմակերպություններում, սակայն միշտ աշխատել եմ արվեստը ներգրավել յուրաքանչյուր աշխատանքիս մեջ», - նշել է Նարեկը։



© NEWS.am STYLE