Շպռոտը՝ կրքոտ կերպարում

10:32   17 նոյեմբերի, 2018

Մշտապես սկանդալային կերպարներում ներկայացող երգչուհի Շպռոտը չի վախենում ոչ վատ մեկնաբանություններից, ոչ քննադատություններից: Նա իր համարձակ լուսանկարներով ու տեսանյութերով վաղուց է ապացուցել, որ հանդիսանում է հայկական շոու-բիզնեսի ամենահամարձակ երգչուհիներից մեկը:

Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին այսօր իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է  խորը դեկոլտեով վերնաշապիկով, որն ընդգծել է նրա փարթամ կուրծքը։ Վառ դիմահարդարմամբ ներկայացած երգչուհում մազերը փաթթված են սրբիչով։

Լուսանկարին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր բավականին գայթակղիչ կերպարում: Երգչուհին նախընտրել էր կիպ հանդերձանք, որը շեշտել էր նրա մարմնի փարթամություն: Էլեգանտություն հաղորդելով ընդհանուր կերպարին՝ նրա ընտրությունը կանգ էր առել շրթներկի կարմիր երանգի վրա:



© NEWS.am STYLE