Սյուզի Մելիքյանը՝ գայթակղիչ կերպարում

14:45   17 նոյեմբերի, 2018

Երգչուհի, նաեւ դիզայներ Սյուզի Մելիքյանը հաճախ է գեղեցիկ ու գայթակղիչ հրապարակումներով կիսվում միկրոբլոգի իր էջում: Նա ցույց է տալիս իր գեղեցիկ լուքերը, հանդերձանքները, հանգստի մասին պատմող կադրեր:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին նա կրկին անգամ ներկայացել է գայթակղիչ կերպարում: Սյուզի Մելիքյանի տեղադրած լուսանկարում նա սեւ հանդերձանքով է, իսկ նրա կերպարը լրացնում է սեւ, ոճային գլխարկը։ Սյուզին հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ երգչուհին իր Instagram-ի story բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեսանյութ էր հրապարակել, որում ցուցադրել էր իր ժամանցն ակումբում։ Սյուզին իր տեղադրած տեսանյութում կրքոտ պարում էր։ Հրապարակմանը կից, սակայն, որեւէ մեկնաբանություն երգչուհին չէր թողել։

 



© NEWS.am STYLE