«Ինչքան էլ շատ եմ ճամփորդում, միեւնույն է իմ ամենասիրելի երկիրը եղել ու մնում է Հայաստանը»․ Սիլվա Հակոբյան

16:21   17 նոյեմբերի, 2018

Երգչուհի Սիլվա Հակոբյանը բավականին ակտիվ է վարում Instagram-ի իր էջը: Նա հաճախ է երկրպագու-օգտատերերի հետ կիսվում գեղեցիկ լուսանկարներով, ստեղծագործական նորություններով ու պարզապես իր առօրյայով:

Այս անգամ Սիլվան միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ հայուհին իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է աշնանային, առօրյա լուքով։ Իր տեղադրած լուսանկարում Սիլվան օդանավակայանում է, իսկ այն մեկնաբանված է հետեւյալ կերպ․ «Ինչքան էլ շատ եմ ճամփորդում, միևնույն է իմ ամենասիրելի երկիրը եղել ու մնում է Հայաստանը։ Ինձ հետաքրքիր է, թե ո՞րն է ձեր սիրելի երկիրը։ Հ.Գ.Չմոռանաք ինձ բարի թռիչք ցանկանալ»։

Ավելի վաղ Սիլվան այցելել էր իր ծննդավայր՝ Վայք: Նա օգտատերերին ցույց էր տվել այն տունը, որտեղ ապրել է իր մանկության տարիներին:

Լուսանկարներից մեկին կից երգչուհին արտահայտելով իր կարոտը՝ կատարել էր հետեւյալ գրառումը. «Մեր տան դուռը, որտեղ հիմա ոչ ոք չի ապրում: Ներսումս այնքան կարոտ կա…»:



© NEWS.am STYLE