Հեյլի Բոլդուինը պաշտոնապես հաստատել է Ջասթին Բիբերի հետ ամուսնությունը՝ Instagram-ում փոխելով իր ազգանունը

15:04   17 նոյեմբերի, 2018

Հարսանեկան արարողությունը դեռ տեղի չի ունեցել, սակայն երեւում է, որ խոսակցությունները ճիշտ դուրս եկան եւ սեպտեմբերին  Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուինն ամուսնացել են։ Սակայն, խոսքը դեռ պաշտոնական գրանցման մասին է, իսկ ահա հարսանեկան արարողությունը դեռ չեն անցկացրել։ Ջասթինն ու Հեյլին մտադիր են այն կազմակերպել Կանադայում, որտեղ Ջասթինն արդեն գնել է հսկայական առանձնատուն։

Իսկ այն փաստը, որ ամուսնությունը գրանցված է, Հեյլի Բոլդուինը հաստատել է Instagram-ում փոխելով իր ազգանունը՝ դառնալով Բիբեր։

Ի դեպ, ինքը Ջասթինը միկրոբլոգի իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանել է հետեւյալ կերպ․ «Իմ կինը կատարելություն է», - գրել է կանադացի երգիչը։

Դե ինչ, շնորհավորում եմ)))))

 

 



© NEWS.am STYLE