Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը միմյանց շնորհավորել ենհարսանիքի օրվա առթիվ

17:16   17 նոյեմբերի, 2018

Ուղիղ մեկ տարի է անցել այն պահից, երբ հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն ու Reddit եւ Initialized Capital ընկերության հիմնադիր՝ Ալեքսիս Օհանյանն ամուսնացել են։

Այս ընթացքում նրանք դուստր են ունեցել՝ Օլչմպիային, ում լուսանկարները պարբերաբար հայտնվում են Ալեքսիսի ու Սերենայի միկրոբլոգերում։

Ամուսինները հուզիչ շնորհավորանք են հղել միմյանց՝ հարսանիքի օրվա կապակցությամբ։ Ալեքսիսն իր Instagram-ում հարսանեկան լուսանկար է հրապարակել, որը Սերենայի հետ պարից հատված է։

«365 օր անց։ Մենք դեռ պարում ենք։ Շնորհավոր երջանիկ օրվա կապակցությամբ, դեռ շատ ու շատ նման օրեր են սպասվում առջեւում», - մեկնաբանել է Ալեքսիսը լուսանկարը։

Իսկ Սերենան միկրոբլոգի իր էջում համատեղ լուսանկար է հրապարակել, որը մեկնաբանել է հետեւյալ կերպ․ «Անցավ մեկ տարի, առջեւում մի ամբողջ կյանք կա», - լուսանկարին կից գրել է նա։

Գլխավոր նկարը՝ Getty



© NEWS.am STYLE