Սիրուշոն հրապարակել է ամուսնու եւ որդիների լուսանկարը

12:02   17 նոյեմբերի, 2018

Երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Իր հերթական հրապարակման մեջ, սակայն, Սիրուշոն ոչ թե ներկայացրել է համերգային ելույթից հատված, այլ երգչուհին միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվել է ընտանեկան լուսանկարով եւ ամուսնու տարեդարձի առթիվ՝ սիրառատ ու ջերմ շնորհավորանքով։

Սիրուշոն իր Instagram-ում այսօր ամուսնու եւ որդիների լուսանկարն է հրապարակել, որին կից կատարել է հետեւյալ գրառումը․«Շնորհավոր ծնունդդ լավ Մարդ..», ապա հեշթեգերում նշել է՝ #ԱշխարհըՉէիՓոխիՔոՀետ#ԱշխարհըԿփոխենքՔոՀետ ))։

Նշենք, որ ավելի վաղ րգչուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում սիրված երգչուհին ներկայացրել էր իր հմայիչ լուքը։ Իր տեղադրած լուսանկարում Սիրուշոն կրում էր ջինսե տաբատ եւ վերնաշապիկ, կանաչ վերնազգեստ եւ կանաճ աշնանային, ոճային կոշիկներ։



© NEWS.am STYLE