Եվա Ռիվասը համարձակ լուսանկար է հրապարակել

15:36   17 նոյեմբերի, 2018

Եվա Ռիվասի միկրոբլոգի էջը բավականին ակտիվ է: Երգչուհին իր էջի հետեւորդ-երկրպագուներին հիմնականում ներկայացնում է իր առօրյան, հանգիստը եւ ժամանցը։

Ռուսաստաբնակ երգչուհի Եվա Ռիվասին իր երկրպագու-հետեւորդներն արդեն բազմիցս հասցրել են տեսնել զանազան բիկինիներով, իսկ այս անգամ համարձակ երգչուհին ներկայացել է դասական հանդերձանքով, որը շեշտել է նրա յուրահատուկ ոճը:

Սկանդալային երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սեւ, խորը դեկոլտեով վերնազգեստով, որի վրայից կրում է նաեւ նույն գույնի պիջակ։ Նա կարմիր շրթներկով է։ Լուսանկարին կից համարձակ երգչուհին կատարել է ռուսերեն հետեւյալ գրառումը․ «Երբեմն կինը պետք է ժամանակին հիմարիկի դեր խաղա, որպեսզի հիմարեցնի հիմարին, ով մտածում է, որ նա հիմարեցնում է իրեն»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ովա Ռիվասն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր սեւ, խորը դեկոլտեով, կարճ երեկոյան զգեստով, որով ցուցադրել էր սլացիկ ոտքերը։  Լուսանկարին կից նա կատարել էր ռուսալեզու հետեւյալ գրառումը, որում ներկայացրել էր իր մայրիկի համար գրված բանաստեղծույունը։ Եվան նաեւ խնդրել էր միկրոբլոգի իր հետեւորդներին, որ խիստ չդատեն։



© NEWS.am STYLE