«Ժպտացե՛ք, վարակե՛ք ու վարակվե՛ք ժպիտներով»․ Լուսինե Թովմասյանի նոր լուսանկարը

17:02   17 նոյեմբերի, 2018

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը միկրոբլոգի իր էջում աչքի է ընկնում ոչ միայն հրապուրիչ լուսանկարներով, որոնք հաճախ շեշտում են գեղեցկուհու անթերի կառուցվածքը, այլեւ ընտանեկան ջերմ լուսանկարներով:

Լուսինե Թովմասյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին գեղեցկուհին ներկայացել է աշնանային, գույնզգույն հանդերձանքով եւ իհարկե, նա լայն ժպտում է։ Լուսինեն ժպտադեմ լուսանկարին կից կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․«Ժպտացե՛ք: Վարակե՛ք ու վարակվե՛ք ժպիտներով»:

Ավելի վաղ Լուսինե Թովմասյանն իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում նա դստեր՝ փոքրիկ Արիանայի եւ ամուսնու՝ Արթուրի հետ էր։ Ջերմ, ընտանեկան լուսանկարում ընտանիքը վայելում է իր հանգիստը։ Գեղեցկուհին լուսանկարին կից կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․

«Կյանքի ռիթմը շատ է արագացել: Թվում է՝ անընդհատ ինչ-որ տեղ ենք շտապում, փորձում ենք հասցնել ամեն բան, վախենում ենք, որ կուշանանք: Այս խելահեղ ռիթմում ամեն բան շատ արագ է փոխվում: Բայց մի բան անփոփոխ է, ու որ ավելի կարևոր է, անփոխարինելի . Ընտանիքը: Ի վերջո՝ ոչինչ իմաստ չէր ունենա, եթե չլիներ ընտանիքս: Երևի ընտանիք բառի հոմանիշը սերն է, իսկ բացատրությունը՝ կյանքի իմաստը: Իսկ դուք երբևէ փորձե՞լ եք ընտանիք բառը մեկնաբանել»։



© NEWS.am STYLE