Անահիտ Սիմոնյանը խորը դեկոլտեով անսամբլով

18:06   17 նոյեմբերի, 2018

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Այսօր Անահիտն իր Instagram-ի story հավելվածում, որում ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է, նոր լուսանկար է տեղադրել, որում երգչուհի-դիզայները միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել է ոճային կերպարում։ Անահիտը կրում է սեւ, խորը դեկոլտեով, դասական անսամբլով։ Անահիտը հմայիչ լուսանկարին կից մեկնաբանություն չի թողել։

Ի դեպ, ավելի վաղ Անահիտն իր Instagram-ում լուսանկար էր տեղադրել, որում երգչուհի-դիզայները միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ներկայացել էր ոճային կերպարում։ Անահիտը կրում էր սեւ, կաշվե տաբատ եւ իր ապրանքանիշի վերնաշապիկ։ Անահիտի հմայիչ լուքը լրացնում էր արեւային ակնոցը։

 

 



© NEWS.am STYLE