VARDA-ն ցուցադրել է իր ակումբի մարզչի կրակոտ ու էրոտիկ պարը

19:10   17 նոյեմբերի, 2018

Տղամարդիկ, առանց խուճապի։ Կանայք խուճապի մատնվեք, դուք կորցնում եք ձեր տղամարդկանց)))

Պարուհի VARDA-ն ցույց է տվել իր ակումբի մարզչի կրակոտ ու էրոտիկ պարը։ Իր Instagram-ում հայուհին հոլովակ է հրապարակել, որը նվիրված է իր ակումբում անցկավող մաստեր կլասի անոնսին։ Նա հոլովակը մեկնաբանել է հետեւյալ կերպ․

«Ցանկանու՞մ եք ձեր սիրելի տղամարդուն նվեր մատուցել, որը նա երկար կհիշի։ Ապա սա հնց այն է , ինչ ձեզ հարկավոր է՝ մաստեր կլաս։ Փոքրիկ ներկայացում, որը ձեր սիրելին կգնահատի՝ համոզվելով, որ իր կինն ամենալավն է։ Ընդհամենը 90 րոպեում մենք կօգնենք ձեզ յուրացնել պարի հիմանակն դրույթները, նույնիսկ եթե դուք պատրաստված չեք։ Գեղեցիկ քայլվածք, հիանալի շարժումներ, կողակցի հետ փոխհարաբերություն, ահա թե ինչի վրա է հիմնված ինտրիգային պարը։ Դասընթացի ընթացքում հիմնական դրույթներից բացի ձեզ սպասվում է ստրիպպլաստիկա, որը լիցքաթափող երաժշտության հետ միասին կօգնի ձեր մարմնին տրամադրվել հետագա պարային կոմբինացիաներին։ Տեսական եւ պրակտիկ գտելիքներն ամրապնդելու համար, մենք մասնակիցներին բաժանում ենք զույգերի, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա պարի կախարդանքը զգալ իր վրա», - գրել է VARDA-ն։

 



© NEWS.am STYLE