Դենի Դե Վիտոն նշում է 74-ամյակը. նրա մասնակցությամբ 5 ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել

20:05   17 նոյեմբերի, 2018

Աշխարհի ամենասիրված դերասաններից մեկը` հումորային նախագծերից հայտնի Դենի Դե Վիտոն, այսօր՝ նոյեմբերի 17-ին, դառնում է 74 տարեկան:

Ամերիկացի դերասանը մեծ ճանաչում է ձեռք բերել` նկարահանվելով «Տաքսի» հեռուտասերիալում, որտեղ մարմնավորում էր Լյուի Դե Պալմային: Այս դերի համար Դե Վիտոն ստացել է միանգամից երկու մրցանակ` «Ոսկե գլոբուս» եւ «Էմմի»:

Նա կարծում է՝ յուրաքանչյուր մարդու պետք է թույլ տալ ծիծաղել: Նա իր բոլոր ֆիլմերում ձգտում է հենց դրան: NEWS.am STYLE-ն առաջարկում է այս օրն անցկացնել բարձր տրամադրությամբ, ինչին կնպաստեն Դե Վիտոյի մասնակցությամբ ֆիլմերը: Մենք առանձնացրել ենք դրանցից 5-ը :)

«Մաթիլդա»/Matilda

«Երկվորյակները»/Twins

«Բեթմենը վերադառնում է»/Batman returns

«Նետիր մայրիկին գնացքից»/Throw Momma from the Train

«Ռոուզների պատերազմը»/The War of The Roses

Լուսանկարը՝ Wireimage



© NEWS.am STYLE