Քայլի Ջենները էլեգանտ կերպով գովազդել է իր կոսմետիկ միջոցները

22:22   17 նոյեմբերի, 2018

Քայլի Ջենները էլեգանտ կերպով գովազդել է Kylie Cosmetics իր կոսմետիկ միջոցները, որոնք այսօր դուրս են գալիս վաճառքի։

Քիմ Քարդաշյանի քույրն իր Instagram-ում ֆոտոշարք է հրապարակել, որոնք նվիրված են ռեալիթի շոուի աստղի կոսմետիկային։

Հիշեցնենք, որ Քայլի Ջեները հայտնվել է Elle China-ի շապիկին: Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը զարդարել է ամսագրի ձմեռային թողարկումը, որը վաճառքում կլինի ամսա վերջին:

Ռեալիթի շոուի 21-ամյա աստղը ավելի վաղ հայտնել էր, որ թողարկում է իր Kylie Cosmetics կոսմետիկայի Սուրբ ծծնդյան հավաքածուն:

«Իմ երրորդ ամենամյա տոնական հավաքածուն», – Instagram.-ում գրել է Քայլին:

Հիշեցնենք նաեւ, որ Քարդաշյան- Ջեներ ողջ տոհմը կաթոլիկ Սուրբ Ծննդին պատրաստում է տոնական սուրբ ծննդյան բացիկներ, որտեղ տարբեր տարիներին եւ տարբեր թեմաներով պատկերված են մեծ ընտանիքի անդամները: Բացի այդ տոհմը թողարկում է սեփական օրացույցները, որտեղ նույնպես, բնականաբար, լուսանկարված են  Քարդաշյան-Ջեներ քույրերը:

 



© NEWS.am STYLE