Գայթակղիչ եւ կրակոտ Ռատաժկովսկին զբաղվում է լողազգեստների մոդելավորմամբ

10:12   18 նոյեմբերի, 2018

Այն հարցի շուրջ, որ Էմիլի Ռատաժկովսկին իդեալական մարմին ունի կարող է չհամաձայնել միայն կույրը։ Ինչպես նաեւ նա հիանալի ճաշակ եւ ոճ ունի։ Այդ իսկ պատճառով տրամաբանական է, որ հենց նա է թողարկել ծովափնյա հագուստի սեփական ապրանքանիշը։

Ռատաժկովսկին իրեն փորձում է ներքնազգեստի դիզայնի ոլորտում։ Այս մասին մոդելը հայտնել է սոցցանցերում։ Ապրանքանիշն ունի M/RATA անվանումը։ Նոր հավաքածուի առաջին լուսանկարը, որը վաճառքի կհանվի նոյեմբերի 22-ին, աստղը հրապարակել է իր Instagram-ում։

Դրանցում Էմիլին կերպարանք է ընդունել մուգ կարմիր գույնի լողազգեստով, որը մի կողմից բավականին համեստ է, իսկ մյուս կողմից՝ աննկարագրելի սեքսուալ։ Սակայն, դա միայն առջեւից։ Հետեւի կողմից այն շատ կրքոտ եւ գայթակղիչ է։

 

Աղբյուրը եւ լուսանկարը՝ Instagram,

Harper's Bazaar

jacquieaiche.com



© NEWS.am STYLE