Բելլա Հադիդին «բռնացրել են» Նյու Յորքում գնումներ կատարելիս

23:13   18 նոյեմբերի, 2018

Հանգստյան օրերը շոփինգի եւ զբոսանքի համար շատ լավ ժամանակ է։ Դատելով ամեն ինչից, նույն կարծիքի է նաեւ մոդել Բելլա Հադիդը, որին «բռնացրել են» Նյու Յորքի լուսանկարիչները։ Ինչպես գրում է Harper’s Bazaar-ը աղջիկը անհոգ զբոսնում էր խանութներով՝ անակնկալ երեկույթի համար հավաքելով բոլոր անհրաժեշտ իրերը։

Գնումների Բելլան դուրս էր եկել հարմարավետ, ոճային հանդերձանքով․ լայն, կապույտ գույնի տաբատ, Dior ապրանքանիշի կարճ տոպ, որի վրա մուլտերի հերոսներ են պատկերված, ինչպես նաեւ սպիտակ, տաք վերնազգեստ։

Մոդելի կերպարը լրացնում է վարդագույն Prada ապրանքանիշի պայուսակ, սիրելի, նեղ ակնոց, իսկ վարսերը երկու հյուսեր են։ Ընդհանրապես Բելլան միշտ է տարբերվել պահարանի եւ աքսեսուարների իր առանձնահատում մոտեցմամբ, նա ունի իր անկրկնելի հանգուստի ոճ։ Չնայած հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ պարզապես կրում է այն, ինչ նրան է դուր գալիս եւ շատ ժամանակ չի ծախսում դրա արդյունքի վրա։ Այդուհանդերձ կարծում ենք, որ նա փոքր-ինչ ստում է, ինչի մասին վկայում է հենց նրա վերջին լուսանկարը․․․

Աղբյուրը եւ լուսանկարըները՝ Harper's Bazaar,

vogue.in

 



© NEWS.am STYLE