Քեթրին Զետա Ջոնսը՝ երկնագույն, խորը դեկոլտեով զգեստով

16:14   18 նոյեմբերի, 2018

Դատելով ամեն ինչից տարիքը Քեթրին Զետա Ջոնսի վրա չի ազդում։ Նոր՝ «Ամերիկայի թագուհին» հումորային ժանրի սերիալի պրեմիերայի ժամանակ լրագրողները նրանից աչք չէին կտրում։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Քեթրին ներկայացել էր Monique Lhuillier  ապրանքանիշի վառ, երկնագույն երկարափեշ զգեստով, որը խորը կտրվածք ունի կրծքի հատվածում, իսկ ձեռքերի հատվածը թափանցիկ է։ Աստղի զգեստը զարդարված էր ծաղիկներով, որի վրա ասեղնագործված են եղել թռչուններ։ 49-ամյա աստղի հիանալի կառուցվածքի վրա այն հիասքանչ տեսք ուներ։

Նշենք, որ «Ամերիկայի թագուհին» հումորային նոր սերիալը բաղկացած է 10 մասից։ 48-ամյա դերասանուհին հանդես կգա Վիկի Էլլիսի դերում, ով Օկլահոմա նահանգի հայտնի գեղեցկության մարզիչ։

Միսս Ամերիկա մրցույթի բոլոր մասնակիցները փորձում են նրա մոտ հայտնվել, նա յուրաքանչյուր աղջկա կարող է հաղթող դարձնել։ Գեղեցկուհի, բայց դժբախտ Սամանտա Սթոունը հույն ունի, որ Վիկին իրեն արժանի թեկնածու կդարձնի։ Սակայն, ինչպես պարզվեց Սամանտայի դեպքը, կարող է Վիկիի անթերի կարիերայում բացառություն լինի։

Աղբյուրը եւ լուսանկարները՝  Harper's Bazaar

kids-on-tour.net 

Forbes



© NEWS.am STYLE