Ջիջի Հադիդը Սիդնեյի օդանավակայանում՝ հարմարավետ սպորտային հանդերձանքով եւ ծաղկավոր վերարկուով

18:11   18 նոյեմբերի, 2018

Մոդել Ջիջի Հադիդը, կարծես թե մեկնել է շուրջերկրյա ճանապարհորդության։ Դեռ օրերս նրան տեսել էին Ճապոնիայում, իսկ այժմ նա լքում է Ավստրալիան։ Բանն այն է, որ Reebok ապրանքանիշի հետ համատեղ աշխատում է նոր հավաքածուի համար, որն այժմ ներկայացնում են ամբողջ աշխարհով։

Instagram-ի լուսանկարում երեւում է, որ Սիդնեյի օդանավակայան Ջիջին ժամանել է հարմարավետ, սպորտային, մոխրագույն հանդերձանքով, նույն գույն տոպով, որոնց աստղն ավելացրել է երկար վերարկու։ Հադիդն իր կերպարը համալրել է Reebok ապրանքանիշի  սպիտակ, սպորտային կոշիկներով, որոնք նոր հավաքածուից են եւ ունեն վառ նարնջագույն ժապավեններ։ Ջիջիի լուքերից շատ բան կարելի է սովորել։ Օրինակ, թե ինչպես սպորտային տաբատը կրել բրդյա վերարկուի հետ, իսկ կարմիր տոպը նույն կարմիր կիսաճտկավորներով։

 

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Harper's Bazaar,

standard.co.uk 

vogue.it



© NEWS.am STYLE