«Նա ինձ նետել է լողավազան, կոտրել է ձեռքերս ու ոտքերս»․ «Դոմ 2» նախագծի սարսափելի դրվագները

12:12   18 նոյեմբերի, 2018

«Դոմ 2» հեռուստանախագծի աստղ Օքսանա Ռյասկան պատմել է վայրագությունների մասին, որոնք տեղի են ունենում այնտեղ։ Աղջկա նոր սիրելի՝ Դիմա Մելենեւսկին արդեն մի քանի օր անընդմեջ անխղճորեն ծաղրում է նրան։

Նա առանց պատճառի սկսեց փխրուն շիկահերի վրա ձեռք բարձրացնել։ Ռյասկան մանրամասն նկարագրել է տեղի ունեցածը։

«Նա ինձ նետել է լողավազան, կոտրել է ձեռքերս եւ ոտքերս, կեղտոտ հողաթափը մտցրել է բերանս, ծեծել է գրտնակով․․․ Դա իսկական դժոխք էր», - խոստովանել է Օքսանան։

View this post on Instagram

A post shared by dom2_reality (@dom2_reality) on

Չնայած այսչափ վայրենի հարաբերություններին, աղջիկը փորձել է Դիմային հնարավորություն տալ։ Մինչեւ վերջ սկանդալային հեռուստանախագծի մասնակիցը հույս ուներ, որ իրենց մոտ ինչ-որ բան կստացվի։ Սակայն աղջկա բարությանը տղամարդը պատասխանել է բռնաբարության փորձով։

«Վերջերս նրան հրավիրել է սենյակ զրուցելու։ Եվ ի՞նչ եք կարծում, նա սկսեց պատառոտել հագուստս, խեղդել», - «Дом2Life»-ին պատմել է Ռյասկան։ Շիկահեր աղջիկը փորձել է նրա ձեռքից փրկվել։ «Ես պարզապես չէի կարող դիմադրել, նա կշռում է 120 կիլոգրամ։ Ավելի լավ է լինեմ միայնակ, քան այս ոչնչության հետ», - հայտարարել է Օքսանան՝ նշելով, որ Դիմային ետ չեն պահել նույնիսկ տեսախցիկները։ Այդ դրվագը ցուցադրել են ամբողջ աշխարհով։

 

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Дни.ру

dom2life.ru

Instagram

 



© NEWS.am STYLE