Լուիզա Մելքոնյանի՝ կարճ զգեստով հմայիչ լուքը

19:43   18 նոյեմբերի, 2018

Սերիալից հայտնի դարձած, մնջախաղի թատրոնի դերասանուհի Լուիզա Մելքոնյանն իր Instagram-ում բավականին ակտիվ է։ Երիտասարդ դերասանուհին գրեթե ամեն օր միկրոբլոգի իր հետեւորդների հետ կիսվում է ոճային լուքերով, նոր, հմայիչ լուսանկարներով, բնության հանդեպ իր սիրով եւ տարբեր հարցերի շուրջ իր տեսակետով։

Երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է մուգ կարմիր, աշնանային, կարճ զգեստով, մուգ զուգագուլպաներով, իսկ նրա կերպարն ամբողջացնում են աշնանային սպորտային կոշիկները։ Ոճային լուսանկարներին կից երիտասարդ դերասանուհին կատարել է հետեւյալմեկնաբանությունը․ «Մի փոքր աշնանային տրամադրություն և աշնանային տերևների պես գունապաճույճ օր իսկական քայլելու եղանակ, իսկ Դուք սիրու՞մ եք քայլել»։

Ի դեպ, ավելի վաղ երիտասարդ դերասանուհի Լուիզա Մելքոնյանը միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նա ներկայացել էր սեւ, կարճ զգեստով, որն ընգծել էր նրա ոտքերը է։ Աշնանային լուսանկարին կից Լուիզան կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Արևոտ, տաքուկ աշուն.....Ես միշտ եմ սիրում արևը, բայց ըստ իս աշնանը պետք է լինի միմիայն անձրև և ԱՌԱՆՑ ԱՐևԻ։ Իսկ Ձեր սիրելի եղանակը ո՞րն է»։

 



© NEWS.am STYLE