Եվգենի Պետրոսյանը շամպայնի բաժակով նշել է իր բաժանությունը

22:10   18 նոյեմբերի, 2018

Մեծ հնչեղություն ստացած Ելենա Ստեպանենկոյի հետ բաժանությունը Եվգենի Պետրոսյանը որոշել է նշել շամպայնի բաժակով՝ իր փաստաբան Սերգեյ Ժորինի աշխատասենյակում, որին մոսկովյան «վերնախավում» անվանում են «աստղային փաստաբան», դատարանում պաշտպանում է հայտնիների շահերը։

View this post on Instagram

A post shared by Сергей Жорин (@advokatzhorin) on

Հենց Ժորինն իր Instagram-ում Եվգենի Պետրոսյանի հետ հետաքրքիր տեսանյութ է հրապարակել, որը մեկնաբանել է հետեւյալ կերպ․ «Դե ինչ, սկսե՞նք նոր պատմություն։ Հիշու՞մ եք իմ կարգախոսը։ Կյանքը շատ կարճ է՝ բաժանվեք․․․ 29 տարին մեկ Եվգենի Պետրոսյանը դարձավ ամուրի»։

Տեսանյութում Պետրոսյանն ու Ժորինը ծիծաղում եւ նշում են։

«Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցում էին ինձ։ Իհարկե, սա իմ կյանքում նշանակալի իրադարձություն է։ Ամեն ինչ ճիշտ ավարտ ունեցավ», - ասել է երգիծաբանը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Instagram,

utro.ru

 



© NEWS.am STYLE