Տաթեւ Սարգսյանը՝ կարճ զգեստով ցուցադրել է անթերի կազմվածքը

16:39   19 նոյեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Նա ոչ միայն օգտատերերին է ներկայացնում գեղեցիկ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ, այլեւ կիսվում է իր մտքերով, ներկայացնում է իր անձին վերաբերող հետաքրքիր փաստեր: Մի խոսքով, նա «փակ» չէ իր երկրպագուների համար:

Այս անգամ Տաթեւն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ տեսքով։ Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջի հետեւոդներ-երկրպագուներին ներկայացել է սեւ, երեկոյան, կարճ զգեստով, որն ընդգծել է նրա հիանալի կառուցվածքը, իսկ հմայիչ Տաթեւի ձեռքերում առկա է վարդերի մեծ փունջ։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Միայն զգալով է հնարավոր զգացնել տալ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տաթեւը ներկայացել էր բավականին վառ ու գեղեցիկ դիմահարդարմամբ: Լուսանկարին կից նա նաեւ մեկնաբանություն էր թողել՝ հրապարակմանը կից գրելով. «Մի օր ինքդ ես վերադառնում ` ինքդ քեզ ես վերադառնում..»:

 



© NEWS.am STYLE