Հասմիկ Խոջյանը՝ հրապուրիչ կերպարում

11:33   19 նոյեմբերի, 2018

«Էլենի օրագիրը» հեռուստասերիաում Մարիամիկը հեռուստադիտողների կողմից սիրված է իր համեստ դպրոցականի կերպարով: Նրան մարմնավորող դերասանուհի Հասմիկ Խոջյանը իրական կյանքում եւս աչքի է ընկնում իր համեստ եւ զուսպ կերպարով, բայց ի տարբերություն Մարիամիկի՝ Հասմիկն ավելի նրբագեղ ու էլեգանտ կերպարներ է նախընտրում:)

Հասմիկ Խոջյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է հրապուիրիչ կերպարում։ Հմայիչ դերասանուհին իր տեղադրած լուսանկարում կրում է մարմնագույն, երկար զգեստ եւ աշնանային կիսաճտկավոր կոշիկներ։ Լուսանկարին կից նա մեկնաբանություն չի թողել, սակայն հեշթեգերում անգլերեն լեզվով նշել է՝ «#զգացմունքներ»։

Ավելի վաղ, Հասմիկ Խոջյանն Instagram-ի իր էջում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել էր աշնանային լուսանկարներ։ Իր տեղադրած լուսանկարներում դերասանուհին կրում էր դեղին, աշնանային վերնազգեստ, կարճ, գունավոր կիսաշրջազգեստ։ Լուսանկարներին կից երիտասարդ դերասանուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Իմ խենթ, տաք ու գունեղ...»։

 



© NEWS.am STYLE