Աննա Գրիգորյանը ցուցադրել է սլացիկ ոտքերը

15:05   19 նոյեմբերի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի եւ մոդել Աննա Գրիգորյանն իր Instagram-ում շատ ակտիվ է։ Նա ամեն օր նոր մեկնաբանություններ ու լուսանկարներ է հրապարակում, որոնց միջոցով միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում է իր աշխատանքային առօրյան, հանգիտը, ինչպես նաեւ նոր ֆոտոշարքերից դրվագներ, հմայի ու ոճային լուքեր։

Աննան իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում դերասանուհի-մոդելը միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Աննա իր տեղադրած լուսանկարներում կրում է երկար, սպիտակ զգեստ, որը հնարավորություն է տվել ցուցադրել սլացիկ ոտքերը։

Աննայի կերպարը լրացնում են սեւ-սպիտակ բարձրակրունկները։ Հմայիչ գեղեցկուհին լուսանկարներին կից մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ Աննան իր Instagram-ում լուսանկարներ էր հրապարակել, որոնցում դերասանուհի-մոդելն միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացրել էր աշնանային, ոճային լուքը։ Աննան մշտապես ուրախացնում եւ զարմացնում էր իր հմայիչ ու հետաքրքիր լուքերով։

Համարձակ գեղեցկուհին իր տեղադրած լուսանկարում կրում էր սպորտային կոշիկներ, սպորտային հագուստ, իսկ իր կերպարն ամբողջացնում եւ լրացնում էր աշնանային վերարկուն։ Լուսանկարներին կից նա որեւէ մեկնաբանություն չէր թողել։

 



© NEWS.am STYLE