Մերի Հակոբյանի հմայիչ սելֆին

13:34   19 նոյեմբերի, 2018

Սերիալային դերասանուհի, հմայիչ հայուհի Մերի Հակոբյանն Instagram-ի իր էջում այնքան էլ ակտիվ չէ: Նա ժամանակ առ ժամանակ հաճելիորեն զարմացնում է իր երկրպագու-օգտատերերին՝ նոր ու հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ տեսանյութերով: Երիտասարդ դերասանուհին միկրոբլոգի իր էջում ցուցադրում է հմայիչ լուքեր, street style-եր, շքեղ ֆոտոշարքերից լուսանկարներ։



Այս անգամ սերիալային դերասանուհին ու պարզապես գեղեցկուհին իր Instagram-ի story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է,  հրապարակել է նոր սելֆի, որում, նա ոչ միայն ոճային տեսքով է ներկայացել, այլեւ մեղմ դիմահարդարմամբ: Մերին իր տեղադրած լուսանկարում կրում է ճերմակ, աշնանային վերնազգեստ։ Դերասանուհին լուսանկարը որեւէ կերպ չի մեկնաբանել։

Նշենք, որ ավելի վաղ սերիալային դերասանուհին իր միկրոբլոգում հրապարակել էր մի լուսանկար, որում, նա բավականին ոճային տեսքով էր ներկայացել: Մերին իր տեղադրած լուսանկարում կրում էր նարնջագույն, աշնանային զգեստ։ Լուսանկարն արված էր հայելու առջեւ։ Այն դերասանուհու կողմից մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE