Քիմ Քարդաշյանը ցույց է տվել դպրոցական ընկերուհիներին

12:03   19 նոյեմբերի, 2018

Քիմ Քարդաշայնի մոտ այսպիսի ավանդույթ կա։ Ավելի ճիշտ սա ստեղծել է նա։ Տարին մեկ անգամ նա հավաքում է դասընկերուհիներին եւ երեկույթ է կազմակերպում։

Անցած տարի Քիմը երեկույթ էր կազմակերպել շքեղ ռեստորանում, իսկ այս տարի նա աղջիկներին հրավիրել է ռեալիթի շոուի նկարահանումներին։

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանը ցույց է տվել արխիվային լուսանկար եւ Instagram-ում իր բաժանորդներին հանելուկ առաջադրել:

38-ամյա հայուհին իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել եւ այսպես մակագրել. «K երեխան», բայց պարզ չէ, թե ում է նկատի ունեցել՝ սա Քլորե՞ն է (Khloe), թե՞ մայրը՝ Քրիս Ջենները, գուցե Քենդալը կամ Քորթինի՞ն, կամ Քի՞մը:

Օգտատերերը մի քանի ճամբարի են բաժանվել, նրանցից շատերն առայժմ պնդում են, որ լուսանկարում պատկերված է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի մայրը՝ Քրիսը:



© NEWS.am STYLE