Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Սերենա Ուիլյամսին եւ դստերը

11:02   19 նոյեմբերի, 2018

Reddit եւ Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը օրերս նշում էին իրենց հարսանիքի օրը՝ զույգը ամուսնացել է մեկ տարի առաջ եւ նրանք արդեն ունեն հիանալի դուստր՝ Օլիմպիային։ Ալեքսիսն իր Instagram-ում որոշել է ցույց տալ Սերենային եւ Օլիմպիային։

«Իմ թիմը», - մակագրել է լուսանակարը Ալեքսիսը։

Քիչ ավելի ուշ Օհանյանը ներկայացրել է Օլիմպիայի լուսանկարը, որը մեկնաբանել է հետեւյալ կերպ․

«Իմ հպարտություն», - գրել է Ալեքսիսը։

Նշենք, որ օրերս Reddit եւ Initialized Capital ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանն իր Instagram-ում հետեւորդների հետաքրքրասիրությունն էր շարժել այն հայտարարությամբ, որում ասվում էր, որ նա գաղտնի ծրագիր է պատրաստել։

Ալեքսիսը ներկայացրել է նոր բրենդի, որը կրում է Shakmat անունը եւ ի դեպ, այդ ապրանքի առաջին մասը բաղկացած է 2500 շշից, որը շատ արագ գնվեց այն բանից հետո, երբ Ալեքսիսը միկրոբլոգի իր էջում հայտարարեց ապրանքանիշի ստեղծման մասին։



© NEWS.am STYLE