VARDA-ն ամուսնանո՞ւմ է

13:07   19 նոյեմբերի, 2018

VARDA-ն ամուսնանո՞ւմ է: VARD-ի միկրոբլոգում տարօրինակ տեսանյութ է հայտնվել: Մեզ աղոտ կասկածներ են տանջում, որ նրան առաջարկություն են արել: Այլապես ինչ իմաստ ունի Instagram-ում տեսանյութ տեղադրել, որը մակագրվել է՝ «18.11.18»:

Տեսանյությում պատկերված է Մոսկվային նման գիշերային քաղաք, իսկ մեկնաբանություններում հայուհու բաժանորդները վստահեցնում են, որ պարուհուն առաջարկություն են կատարել:

Ավելի վաղ պարուհի VARDA-ն ցույց է տվել իր ակումբի մարզչի կրակոտ ու էրոտիկ պարը։ Իր Instagram-ում հայուհին հոլովակ է հրապարակել, որը նվիրված է իր ակումբում անցկավող մաստեր կլասի անոնսին։ Նա հոլովակը մեկնաբանել է հետեւյալ կերպ․

«Ցանկանու՞մ եք ձեր սիրելի տղամարդուն նվեր մատուցել, որը նա երկար կհիշի։ Ապա սա հնց այն է , ինչ ձեզ հարկավոր է՝ մաստեր կլաս։ Փոքրիկ ներկայացում, որը ձեր սիրելին կգնահատի՝ համոզվելով, որ իր կինն ամենալավն է։ Ընդհամենը 90 րոպեում մենք կօգնենք ձեզ յուրացնել պարի հիմանակն դրույթները, նույնիսկ եթե դուք պատրաստված չեք։ Գեղեցիկ քայլվածք, հիանալի շարժումներ, կողակցի հետ փոխհարաբերություն, ահա թե ինչի վրա է հիմնված ինտրիգային պարը։ Դասընթացի ընթացքում հիմնական դրույթներից բացի ձեզ սպասվում է ստրիպպլաստիկա, որը լիցքաթափող երաժշտության հետ միասին կօգնի ձեր մարմնին տրամադրվել հետագա պարային կոմբինացիաներին։ Տեսական եւ պրակտիկ գտելիքներն ամրապնդելու համար, մենք մասնակիցներին բաժանում ենք զույգերի, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա պարի կախարդանքը զգալ իր վրա», - գրել է VARDA-ն։



© NEWS.am STYLE