Մել Բին եւ Գարի Մադաթյանը այցելել են եկեղեցի Բեւերլի Հիլզում

16:16   19 նոյեմբերի, 2018

Գարի Մադաթյանին ոչ մի կերպ հասկանալ հնարավոր չէ։ Ոճաբանը Լոս Անջելեսից  մեկ Spice girls խմբի նախկին մեներգչուհի Մել Բիի ընկերն է, մեկ՝ նրա բոյֆրենդը։ Ամեն դեպքում բրիտանական խմբի անդամը կիրակի օրը երեխաների հետ գնացել է Բեւերլի Հիլզի եկեղեցի։

Մել Բիին ուղեկցել են դուստրերը՝ Էնջելը եւ Մեդիսոնը։

Նրանց հետ է եղել նաեւ Գարի Մադաթյանը, ով խուսապել է լրագրողներից՝ կադրում հայտնվելով միայն երկու անգամ։

Նշենք, որ Մելի գործերը լավ են ընթանում, քանի որ Spice girls-ը վերջերս հայտարարել է համաշխարհային շրջագայության մասին, ճիշտ է առանց Վիկտորիա Բեքհեմի։ 10 տարվա ընթացքում առաջին անգամ աղջիկները մտադիր են շրջել ողջ Բրիտանիայով։ Առաջին ելույթը տեղի կունենա Մանչեսթերում, վերջինը՝ Լոնդոնում՝ հուլիսի 15-ին։ Տոսերի վաճառքը կսկսվի այս շաբաթ օրը՝ նոյեմբերի 10-ին։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid

 



© NEWS.am STYLE