49-ամյա Ջենիֆեր Լոպեսին «բռնացրել են» առանց դիմահարդարման՝ զբոսանքի ժամանակ

19:33   19 նոյեմբերի, 2018

Այ նա կին է։ Գրողը տանի, ո՞վ նրան 49 տարեկան կգնահատի։ Խոսքը հիանալի կնոջ՝ Ջենիֆեր Լոպեսի մասին է։

Ջենիֆեր Լոպեսին «բռնացրել են» առանց դիմահարդարման՝ Լոս Անջելեսում զբոսանքի ժամանակ, որտեղ տեղի պապարացիները հասցրել են մի քանի կադր նկարել, մինչ հայտնի երգչուհին նրանց չի նկատել եւ հասկացրել է, որ չի ցանկանում, որպեսզի իրեն լուսանկարեն։

Հանրահայտ կատարողը օրերս Քատարում էր, որտեղ նրան հրավիրել էին մոլի բացմանը մասնակցելու: Երգչուհին ելույթ է ունեցել Դոհայում Doha Festival City Mall նոր առեւտրի կենտրոնի բացմանը նվիրված միջոցառմանը, ելույթը տեւել է 20 րոպե եւ աստղին հրավիրած կողմի համար արժեցել է 2 մլն դոլար: Մի փոքր ավելի ուշ Ջենիֆերը շփվել է հյուրերի հետ, կարճ ելույթ է ունեցել կանանց իրավունքների թեմայով եւ լուսանկարվել է երկրպագուների հետ:

Ի դեպ, սա դեռեւս ամենը չէ: Մեկ օր հետո Լոպեսը ելույթ է ունեցել մասնավոր երեկոյում, ինչի համար եւս 1 մլն դոլար է ստացել: Նշենք, որ հրավիրող կողմը վճարել էր նաեւ մասնավոր ինքնաթիռի տոմսի եւ երգչուհու ու նրա թիմի հյուրանոցի համար:

Մի խոսքով՝ հաջորդ շաբաթ Լոպեսը 1,2 մլն դոլարով ելույթ կունենա արդեն Լոս Անջելեսում, բայց նրան կվաճարեն նույն քատարցիները, որոնք հայտնի Dolby Theater-ում Qatar Airways party են կազմակերպում:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Backgrid



© NEWS.am STYLE