NEWS.am STYLE Exclusive. Իվետա Մուկուչյանի «Հայաստանի աղջիկներ» տեսահոլովակի բեքսթեյջի ֆոտոշարքը

14:11   19 նոյեմբերի, 2018

Երեկ Իվետա Մուկուչյանը երաժշտասերների դատին հանձնեց իր նոր տեսահոլովակը՝ « Հայաստանի աղջիկներ»-ը: Երգը ստեղծվել է Հովհաննես Շիրազի համանուն բանաստեղծությունից ոգեշնչված, որն ամենասիրելիներից է Իվետայի համար: Երաժշտությունը երգչուհին ստեղծել է Lazzaro-ի հետ համագործակցելով, տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է, այնտեղ ներկայացված զգեստները հեղինայել է դիզայներ Մերի Ստեփանյանը, Մինաս Ավետիսյանի կտավներով զգեստների տեսարանները՝ Mukuchyan բրենդնը, իսկ խորեոգրաֆը Սոնա Եսայանն է:

Երգչուհին տեսահոլովակում ցանկացել է անդրադառնալ նաեւ իր սիրելի նկարչի՝ Մինաս Ավետիսյանի կտավներին, որոնք ներկայացված են Ազգային պատկերասրահում արված դրվագներում եւ աղջիկների զգեստների վրա:

Նկարահանումների մի մասն էլ իրականացվել է «Մեգերյան կարպետ»-ում:

Իվետայի եւ Արենի պրոֆեսիոնալիզմի մասին շատ էինք լսել, բայց դեռեւս հնարավորություն չէր եղել ներկա գտնվելու երգչուհու տեսահոլովակների նկարահանուներին: Ի դեպ, սա նրա երկրորդ աշխատանքն է ռեժիսոր Արեն Բայադյանի հետ: Առաջին անգամ նրանք աշխատել էին երգչուհու «Սիրահարվել եմ» տեսայհոլովակի շրջանակում: Իվետան նշում է՝ ինքն ու Արենը միշտ ջերմ մթնոլորտում են աշխատում:

Երգչուհին եւ ռեժիսորը հայուհիներին ցանկացել են ցույց տալ մոդեռն ու նորաոճ կերպարներում:

Ի դեպ, տեսահոլովակի փակ շնորհանդեսն արդեն ներկայացված է մեր կայքում. NEWS.am STYLE-ը ներկա է եղել նաեւ «Մեգերյան կարպետ»-ում տեղի ունեցած նկարահանումներին եւ ֆիքսել բացառիկ բեքսթեյջը:)

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE